Մամուլ 4 տարի առաջ - 08:22 17-03-2022

Փաշինյանն ամեն ինչ գաղտնագրում է․ Հրապարակ

«Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը, ինչպես հայտնի է, դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։ Պարզ ասած՝ նա հարկ չի համարում հանրության աչքի առաջ քննարկման առարկա դարձնել բազում հարցեր, այն պարագայում, երբ իշխանության գալու շրջանում հայտարարում էր, թե ոչինչ գաղտնի չի մնա, իսկ ավելի ուշ ասում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, եւ նրանք կարող են կառավարության դուռը ոտքով բացել։ Մինչդեռ վերջին շրջանում ամեն ինչ գաղտնագրել են՝ նիստերի օրակարգն անգամ չեն տեղադրում գործադիրի կայքում, ինչպես արվում էր միշտ, անգամ նախկինների ժամանակ։ Այս մասին մարտի 17-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հիշելով նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցող կառավարության նիստերը։

«Կառավարության՝ ամեն հինգշաբթի նախատեսված նիստերից մի քանի օր առաջ, ամենաուշը երեքշաբթի օրը, կայքում հայտնվում էր առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգը։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին անգամ կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգը չէր տեղադրվել։ Այս առումով առավել եւս զավեշտական է, երբ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել