Ներքին 2 տարի առաջ - 16:18 08-10-2023

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մարդիկ զզվեն պետությունից․ պետական աջակցության թշվառությունը

Արդեն 10 օրից ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրանքից հետո Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ կառավարության աջակցությամբ տեղավորել են ժամանակավոր կացարաններում։ Ու չնայած կառավարությունը պահը չի կորցնում «աղաղակելու», որ պատրաստ են աջակցել ու կացարանով ապահովել բոլոր բռնի տեղահանվածներին, ովքեր կցանկանան, բայց շատ հաճախ կարելի է հանդիպել ընտանիքների, ովքեր բռնի տեղահանվել են Արցախից և շարունակում են կացարանով ապահոված չլինել։

Իհարկե, կառավարության անդամները զարմանում են, երբ նման միջադեպերի են ականատես լինում, բայց տպավորություն է՝ թե նրանցից շատերն անգամ տեղյակ չեն՝ ինչ են առաջարկում բռնի տեղահանվածներին։

Իսկ համացանցում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ նրանց առաջարկվող պայմանները երբեմն անմարդկային են։ Երբեմն առաջարկում են կացարան, որտեղ բնակվելու համար անգամ մինիմալ պայմաններն ապահովված չեն։ Իսկ շատ դեպքերում էլ կառավարությունը գլուխն ազատել է ավել մտածելուց և որոշել կրկնել «կորոնավիրուսի հաղթական պայքարի» սցենարը։




Ասվածի վառ ապացույցը Երևանամերձ տարածքներում և մարզերի մեծ մասում համատարած գրեթե բոլոր դահլիճները կացարանի վերածելն է։ Եվ երբ ասում են տեղավորել ենք, պարզվում է՝ նաև այս ամենն ի նկատի ունեն պատասխանատուները։ 40-50 հոգով տեղավորել են դահլիներում, բայց ոչ մի խոսք հետագա քայլերի մասին, դահլիճներում ապաստանած մարդիկ չգիտեն՝ ինչի սպասել, անգամ չգիտեն, թե դեռ որքան ժամանակ են մնալու դահլիճներում, որտեղ եթե փորձեն գիշերել շատերը, գուցե մեկ օր անգամ չդիմանան։



Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում