Ուղիղ եթեր
Ստեփանակերտում պաշտոնյան այլ անձի անվամբ հիմնել է ՍՊԸ․ Արցախի ԱԱԾ
copy image url

Ստեփանակերտում պաշտոնյան այլ անձի անվամբ հիմնել է ՍՊԸ․ Արցախի ԱԱԾ

Ներքին 3 տարի առաջ - 20:59 16-03-2022

Ստեփանակերի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի կողմից իրականացված գործողությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԱԾ–ն։

Մասնավորապես, ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից 2022-ի փետրվարի ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձ, միջնորդավորված՝ այլ անձի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային ընկերություն, կազմակերպել հիշյալ ընկերությանը ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն տալու գործընթացը։

Այնուհետև և 2016թ. փետրվարի 18-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, անմիջականորեն մասնակցել է այդ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանը, փաստացի իրականացրել ընկերության կառավարումը, անձամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի ու հիշյալ ընկերության միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ՝ անձամբ կազմակերպելով փաստաթղթերի կազմումը և ստորագրումը, ընդունելով շինարարական աշխատանքների արդյունքները, կազմելով կատարված աշխատանքների վերաբերյալ հանձման-ընդունման ակտերը՝ այդ կերպ հիշյալ ընկերությանը տալով առավելություններ և հովանավորելով դրա գործունեությունը:

Դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետաքննությունն ավարտելուց հետո այն փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

10:46 Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը․ panorama.am
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել
21:13 Մոսկվայում նոր են ըմբռնում ղարաբաղյան «աղյուսի» կոնցեպտը. մեկ աղյուսը փլուզեց տարածաշրջանի կայունության ճարտարապետությունը
09:04 Փաշինյանն այնքան է շտապում, որ առավոտ  շուտ  հետևյալ սխալներով գրառումն է արել
23:53 Այսօրվա ուժայինները իրենք են ընտրում՝ ինչպես է իրենց հիշելու պատմությունը. Էլիբեգովա
17:30 Բալանսավորման էֆեկտը. ՀՀ ներգաղթի ալիք է սպասվում ԱՄՆ-ից 
22:30 Բարոյական չէ, որ պաշտոնյաներն ու նրանց ազգականները անհարգալից են խոսում պատանդների մասին․ հարցում