Արտաքին 4 տարի առաջ - 18:13 16-03-2022

Մոսկվայում հանդիպել են Չավուշօղլուն և Լավրովը

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիան, նպատակ ունենալով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ, փորձում է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև առկա հակամարտության պայմաններում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նշել է, որ չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա են որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցում, բայց Թուրքիայի հավաարակշռված դիրքորոշումը ողջունելի է իրենց համար:

Չավուշօղլուն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք ցանկանում են՝ ճգնաժամը ավարտվի խաղաղ ճանապարհով և այս առումով մեծ նշանակություն են տալիս դիվանագիտությանը:

Չավուշօղլուն և Լավրովը հանդիպել են մամուլի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը։

Ռուսաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Անկարայի պատասխանատու մոտեցումը Մոնտրոյի կոնվենցիայի իրականացման հարցում։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Լավրովին Անթալիա մեկնելու և եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

Նա նաև նշել է, որ իրենք կարողանում են Ռուսաստանի հետ աշխատել այնպիսի բարդ խնդիրների շուրջ, ինչպիսին, օրինակ, Սիրիայի հարցն է:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր