Արտաքին 4 տարի առաջ - 13:12 16-03-2022

Ռուսաստանը հարավօսական պայմանագրայինների է ուղարկել Ուկրաինա

Հարավային Օսիայի բնակիչները, ՌԴ 4-րդ ռազմաբազայի պայմանագրայինները, կմասնակցեն ուկարինական պատերազմին։ Սոցցանցերում Ցխինվալիից դուրս եկող, այնուհետև Հարավային Օսիայի տարածքում գտնվող Ռոքի թունելով անցնող ռազմական տեխնիկայի տեղաշարժը պատկերող կադրեր են հրապարակվել։

Տեղեկությունը հաստատել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին։

«Մեր տղաները մեկնում են Ուկրաինա՝ իրենց ժողովրդին ահաբեկող նացիստներին ոչնչացնելու համար։ Նրանք խիստ շահադրդված են, ես շատերի հետ եմ խոսել։ Գնում են վրեժ լուծելու մեր եղբայրների համար: Նրանց շարքերում շատ են Ուկրաինայում իրենց հարազատին կամ ընկերոջը կորցրածները: Ինքս եմ արդեն ուզում մեկնել այնտեղ: Տղերք, դուք ձեզ հետ տանում եք իմ սրտի մասնիկը: Ձեր հարազատներին տոկունություն և համբերություն: Իսկ դուք վերադարձեք հաղթանակած՝ ողջ և առողջ»,- գրել է նա Telegram-ալիքում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր