Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:36 15-03-2022

Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։ Երևանի ավագանու նիստին նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

«Առաջարկը ինձ եկել է ԵՊՀ ռեկտոր Հովհաններս Հովհաննիսյանի կողմից։ Նախագծի նպատակը հայ համալսարանական գիտնականներին հանրահռչակելն է»,-ասաց նա։

Նախագծի համաձայն Այգեստանի 1-ին փողոցը կանվանակոչվի պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ՝ «Նիկոլ Աղբալյան փողոց», Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ՝ «Մանուկ Աբեղյան փողոց», Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի անվամբ՝ «Գրիգոր Չուբարյան փողոց»։

Զաքարյանն ասաց, որ Այգեստանի 4-րդ փողոցը կանվանակոչվի տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ՝ «Թադևոս Ավդալբեգյան փողոց», Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ՝ «Սերգեյ Մերգելյան փողոց», Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ՝ «Արմեն Թախտաջյան փողոց», Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ՝ «Միքայել Չայլախյան փողոց», Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ՝ «Գևորգ Ջահուկյան փողոց»: