Արտաքին 4 տարի առաջ - 18:04 15-03-2022

Պատերազմի վնասը կազմում է 500 մլրդ դոլար. Ուկրաինայի ֆիննախ

Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն պատերազմի վնասը գնահատել է 500 միլիարդ դոլար։

«Շատ լոգիստիկ շղթաներ ամբողջությամբ խախտվել են, շատ ձեռնարկություններ ֆիզիկապես ոչնչացվել են, որոշները չեն կարողանում աշխատել պատերազմի ռեժիմում, շատ աշխատողներ պարզապես հեռացել են: Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել էր, որ կորուստները կկազմեն ՀՆԱ-ի մեկ երրորդից մինչև կեսը: Մեկ այլ գնահատականով՝ խոսքը 500 միլիարդ դոլարի մասին է: Ճշգրիտ կարելի է հաշվարկել միայն պատերազմից հետո»,- ասել է Մարչենկոն։

Բյուջեի եկամուտները կտրուկ նվազել են մաքսակետում առաջացած խնդիրների պատճառով՝ կապված պատերազմի հետ։ «Մաքսատանը մենք ուժերից հավաքում ենք խաղաղ ժամանակների առավելագույնը 15 տոկոսը։ Չնայած այն հանգամանքին, որ Օդեսան օկուպացված չէ, Օդեսայի մաքսատունը չի գործում։ Իսկ այն բերում էր մուտքերի մինչև 20%-ը: Կիևի մաքսակետը նույնպես կանգ է առել, գործում է միայն արևմտյան ուղղությունը»,- պարզաբանել է նա։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր