Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են
copy image url

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են

Ներքին 3 տարի առաջ - 19:47 14-03-2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դռնբաց նիստում, քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2022 թվականի փետրվարի 2-ի որոշումն ու կից ներկայացված փաստաթղթերը, խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը: Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցում են էական կարգապահական խախտում կատարելու հիմքով»,-նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ամենից շատ դիտված