Մամուլ 4 տարի առաջ - 08:32 11-03-2022

Կանանց էլ սորտավորեցին․ Հրապարակ

Հայաստանի իշխանությունները շարունակում են մսխել պետական բյուջեի միջոցները՝ դրանց հաշվին պարգեւատրումներ, նվերներ եւ խրախուսանքի տարբեր միջոցներ սահմանելով։ Այս մասին մարտի 11-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Երեկ գրվեց, որ ԱԺ աշխատակազմը Մարտի 8-ի առթիվ ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգեւատրել է 70 հազարական դրամով։ Մեր հարկերի հաշվին իշխանական ու պաշտոնյա կանանց լավություն անելու այս որոշումը կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը։ Բայց միայն ԱԺ աշխատակազմը չէ այսքան կնամեծար․ կառավարության աշխատակազմում եւս որոշել են բյուջեի միջոցների հաշվին աշխատակազմի կին աշխատակիցներին պարգեւավճարներ դուրս գրել։

Բայց, ի տարբերություն շռայլ ԱԺ-ի, կառավարության աշխատակազմն ավելի համեստ է գտնվել եւ կառավարության կին աշխատակիցներին 50 հազարական դրամ է պարգեւատրել։ Կառավարության կանայք մի քիչ սրտնեղել են, թե՝ մենք բյուջեի գլխավոր տնօրինողը լինենք, ու մեզ ավելի քի՞չ տան, քան ԱԺ-ի կանանց։ Բայց առավել նեղսրտած էին նախարարությունների կին աշխատակիցները, որոնք տեղյակ էլ չէին, որ իրենց կողքի շենքում կանայք պարգեւատրվել են, իսկ իրենց ոչինչ չի հասել»,- գրել է թերթը։




Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել