Երևան +14°
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:12 10-03-2023

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով միջոցառման․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջված` կանայք տղամարդկանց են փոխարինում, տղամարդիկ կանանց իրավունքներն են պաշտպանում:

Չգիտես ինչու՝ Հայաստանից ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու է մեկնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով հանդես է եկել կանանց իրավունքների եւ հնարավորությունների հիմնահարցերին նվիրված ելույթով:

Առհասարակ, միջազգային հանրությունը վերջերս նոր սեւեռում ունի` կանանց թեման: Հիմա այս թեման է քննարկվում ամենուրեք, այս թեմայով են տրվում գրանտները, եւ սրանով է զբաղված քաղհասարակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։