Ներքին 45 րոպե առաջ - 20:05 20-10-2026

Դատարանի որոշումներն անտեսվում են․ պաշտոնյաները չեն կանխում շենքի քանդումը

Դատարանի որոշումները կան, սակայն պաշտոնյաները չեն կատարում դրանք: Այս մասին Oragir.News-ին ասել է Արամի փողոցի 9 հասցեում սեփականություն ունեցող Իսահակ Վարդանյանը՝ նշելով, որ 2007 թվականից պայքարում է իր սեփականության իրավունքը վերականգնելու համար։ Նրա խոսքով՝ չնայած դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումներին՝ շենքում և իրեն պատկանող տարածքում քանդման աշխատանքները շարունակվում են:

Սեփականատիրոջ խոսքով՝ 2025 թվականին և 2026 թվականի սեպտեմբերին ծանր տեխնիկայի միջոցով քանդման աշխատանքներ են իրականացվել՝ առանց իրեն տեղեկացնելու։ Նա պնդում է, որ ունի կատարված աշխատանքները փաստող ապացույցներ, որոնք ներկայացրել է դատարան։ Նրա խոսքով՝ իր ձեռքի տակ է նաև երեք օրինական ուժի մեջ մտած դատական որոշում, սակայն 2025 թվականի հունվարի 22-ից հետո դրանք չեն կատարվում։ Բնակիչը հարց է բարձրացնում, թե ինչու պատասխանատու մարմինները չեն ապահովում դատարանի որոշումների կատարումը և չեն կանխում քանդման աշխատանքները։

Բնակիչը պատմում է, որ 2007 թվականին ստիպված է եղել նախնական պայմանագիր կնքել «Գլենդել Հիլզ» ընկերության հետ, սակայն պայմանագրով նախատեսված փոխհատուցումը, իր խոսքով, չի ստացել։ Նա պնդում է, որ տարիներ շարունակ զրկված է եղել իր սեփականությունից, իսկ այժմ բնակվում է ընկերների և բարեկամների տներում։

«Ես պետք է այս շենքը վերականգնեմ ու այստեղ բնակվեմ։ Սա իմ հողն է, սա էլ՝ իմ շենքը։ Ես իրավունք չունե՞մ իմ հողի վրա, իմ շենքում ապրելու։ Դատարանի որոշումները ստացել եմ, դրանք օրինական ուժի մեջ են մտել, բայց պաշտոնյաները չեն կատարում։ Պետք է լինի համակարգային լուծում, և պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է սեփականատերը՝ հավելելով, որ մտադիր է մինչև վերջ պայքարել իր իրավունքների վերականգնման և իրեն պատճառված վնասի փոխհատուցման համար։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել