Մամուլ 2 տարի առաջ - 08:54 05-03-2024

Ընդդիմադիր և իշխանական կանանց երկխոսությունը չի ստացվել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր, ինչպես տեղեկացրել ենք, օրեր առաջ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։

Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումից, որն այնքան էլ հարթ չի անցել․ ընդդիմադիր կանայք իշխանականների հետ չեն կարողացել հաշտ ու հարթ քննարկում ծավալել: Երբ իշխանական պատգամավորները սկսել են թվարկել, թե ինչ մեծ առավելություններ են տալիս կին գործիչներին, ինչպես են խթանում կանանց ակտիվությունը, ընդդիմադիր կանայք հակադարձել են, թե խոսում եք կանանց քաղաքական ակտիվության մասին, իսկ դուք ձեր մեջ քննարկե՞լ եք արդյոք` երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով քաշքշում են կանանց ուղիղ եթերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապօրինի պաշտոնանկ է արվում: Կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել քննարկումը, քանի որ այն դուրս է եկել պատկերացրած կառուցողական հունից։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին