Ներքին Հարցում Տեսանյութ 16 րոպե առաջ - 22:55 10-11-2026

Խայտառակություն էր ծեծկռտուքը, ի՞նչ դեմոկրատիա. հարցում

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը քաղաքական ու հասարակական քննարկումների առիթ է դարձել։ Միջադեպին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղի ունեցածը որակելով որպես դեմոկրատիա։ Այս գնահատականը տարբեր արձագանքների է արժանացել։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները համաձա՞յն են արդյոք Նիկոլ Փաշինյանի այն գնահատականի հետ, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը դեմոկրատիա է։

Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գնահատականին, նշեց, որ համաձայն չէ նրա հետ՝ հավելելով, որ Փաշինյանի ոչ մի ասածի հետ համամիտ չէ, քանի որ նա հայ ազգի ներկայացուցիչ չէ։

Հարցվածներից մեկն էլ ընդգծեց, որ տեղի ունեցածը մեր ազգին հարիր չէ, տգեղ է, որ ամբողջ աշխարհը տեսնում է՝ ինչ է կատարվում մեր խորհրդարանում։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ընդդիմությունը եկել է Ազգային ժողովի կառույցն արժեզրկելու համար։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ընդդիմադիրի կողքին ոստիկան կանգնեցնել հնարավոր չէ, և իշխանությանը մեղադրում է միայն այն բանի համար, որ ընդդիմությանը չի չեզոքացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին