Իրանը ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի վարում, իսկ Կատարում նախատեսվող հանդիպման մասին հայտարարությունները սուտ են։
Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի բոլոր հայտարարությունները Իրանի հետ բանակցությունները շարունակելու և Կատարում հանդիպում անցկացնելու մասին իրականությանը չեն համապատասխանում։
«Հաստատում եմ, որ այս պահին ամերիկացիների հետ որևէ բանակցություն չենք վարում»,- ընդգծել է նա։
Ռեզայիի համոզմամբ՝ Իրանի հետ բանակցությունների շարունակության մասին ամերիկյան կողմի հայտարարությունները նպատակ ունեն մեղմել տնտեսական ճնշումը և նվազեցնել նավթի գները։