Ուղիղ եթեր
Սպորտ 13 րոպե առաջ - 22:40 10-11-2026

Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստանի հավաքականի ճամբար․ հայտնի է՝ ինչով է զբաղվելու ֆուտբոլիստը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ժամանել է ազգային թիմի ճամբար։ Չնայած ընտրանուն միանալուն՝ 26-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին Ազգերի լիգայի առաջիկա երկու հանդիպումներում։

Ֆուտբոլիստը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը՝ ազգային թիմի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի անմիջական հսկողությամբ։ Համացանցում արդեն կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հավաքականի բժշկական շտաբն աշխատում Սպերցյանի հետ վերականգնողական փուլի շրջանակում։

Հիշեցնենք, որ Սպերցյանը վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին՝ Ասիական Չեմպիոնների լիգայի «Ալ Ահլի» – «Ալ Սադդ» (0:0) հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր առանց փոխարինման։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ հայ կիսապաշտպանի վերականգնումը կարող է տևել շուրջ մեկ ամիս։

«Ալ Ահլիի» մամուլի ծառայությունը ևս հաստատել էր, որ ֆուտբոլիստի բուժումն ընթանում է ակումբի և Հայաստանի հավաքականի բժշկական անձնակազմերի համատեղ աշխատանքի արդյունքում, սակայն խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետներ առայժմ չեն նշվում։

Ավագի բացակայությունը լուրջ կորուստ է Հայաստանի հավաքականի համար վճռորոշ խաղերից առաջ։ Ընդհանուր առմամբ, մեր ընտրանին Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C2 խմբի վերջին տուրերին մոտենում է կադրային լուրջ խնդիրներով. վնասվածքների պատճառով բացակայում են նաև Հենրի Ավագյանը, Սերգեյ Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Ֆինն Գերագուսյանը, իսկ Վահան Բիչախչյանը, Կամո Հովհաննիսյանն ու Էրիկ Սիմոնյանը նոր են ապաքինվել և դեռևս չեն գտնվում լավագույն մարզավիճակում։

Հավելենք, որ չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 4 միավոր։ Նոյեմբերի 12-ին մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։

Armsport

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին