Արտաքին 4 տարի առաջ - 16:54 10-03-2022

Հունգարիայում առաջին անգամ ընտրել են կին նախագահ

Հունգարիայի խորհրդարանն առաջին անգամ երկրի նոր նախագահ է ընտրել կնոջ՝ Կատալին Նովակին, հաղորդում է M1 հեռուստաալիքը։
Նրա օգտին է քվեարկել 199 պատգամավորներից 137-ը։

Ներկայումս 44-ամյա Նովակը զբաղեցնում է ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների հարցերով նախարարի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։

Նրա մրցակիցն էր ընդդիմադիր կոալիցիայի 80-ամյա թեկնածու, տնտեսագետ Պետեր Ռոնան։
Նովակի թեկնածությունն առաջադրվել է իշխող «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:

2012 թվականից Հունգարիայի նախագահն է Յանոշ Ադերը։ Նա այս պաշտոնում ընտրվել է երկու անգամ։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր