Արտաքին 4 տարի առաջ - 22:18 26-09-2021

Իսլանդիայում առաջին անգամ խորհրդարանում ավելի շատ կին կլինի, քան՝ տղամարդ

Իսլանդիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը: Այս մասին սեպտեմբերի 26 –ին, կիրակի օրը հաղորդել է RÚV հանրային հեռարձակողը:

Ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունները պահպանում են իրենց մեծամասնությունը խորհրդարանում: Բացի այդ, Իսլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան կմտնեն ավելի շատ կանայք, քան տղամարդիկ՝ 33 -ը 30 -ի դիմաց:

Սա առաջին նախադեպն է ոչ միայն Իսլանդիայի, այլև Եվրոպայի համար. Շվեդիայում, որը մինչ այժմ օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածության մեջ առաջին տեղն էր զբաղեցնում, կին պատգամավորները զբաղեցնում են խորհրդարանում տեղերի 47% -ը: Իսլանդիայի դեպքում այժմ այս ցուցանիշը 52% է:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով