Իսլանդիայում ժելեից հագուստ են պատրաստել
copy image url

Իսլանդիայում ժելեից հագուստ են պատրաստել

Ավելին 3 տարի առաջ - 15:13 27-05-2021

Իսլանդացի դիզայներ Վալդիս Շտայնարդոտիրը ժելեից հագուստ է պատրաստել:

Հագուստը պատրաստվում է ժելատինի և ագարի խառնուրդից, որոնք թափվում են հատուկ կաղապարների մեջ: 24 ժամ չորացնելուց հետո կարելի է այն կրել:

Երբ ժելեից պատրաստված հագուստը դառնում է անօգտագործելի, նյութը կարելի է հալեցնել և դրանով պատրաստել նոր իր:

Բացի այդ, դիզայները օգտագործել է բնական բույսերի ներկեր, որոնց արդյունքում առաջացել են վառ գույներ:

Հագուստը կարող է նաև պարարտացվել, բայց Վալդիսը ցանկացել է, որ նույն նյութը հնարավորինս երկար օգտագործվի:

«Բնական նյութերից կարված հագուստ, որը կարող է հալվել և վերափոխվել ՝ նորից հանդերձանքներ ստեղծելու ակնկալիքով», - նշում է Շտայնարդոտիրը: