Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են ավելի քան 2000 ահաբեկչի, որոնք երկիր են մտել նրա նախորդի՝ Ջո Բայդենի օրոք։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինը։
«Մենք ձերբակալել ենք 2268 ահաբեկչի, որոնց թույլատրվել է մուտք գործել երկիր Բայդենի վարչակազմի օրոք։
Նրանք կամ երկիր են մտել անհայտ անձանց կողմից, կամ էլ թույլատրվել են մուտք գործել կեղծ անձնագրով», – ասել է Մալինը Fox News-ի եթերում։