Ուղիղ եթեր
Արտաքին 36 րոպե առաջ - 14:15 17-11-2026

Սերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Սերբիայի զինված ուժերի ինքնաթիռը կործանվել է Նովա Պազովա և Ստարա Պազովա բնակավայրերի միջև ընկած դաշտավայրում։

Այս մասին հայտնում է սերբական «Blic» պարբերականը: Ավիավթարի հետևանքով զոհվել է մեկ օդաչու:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կործանված օդանավը Սերբիայի զինված ուժերին պատկանող ՄիԳ-29 կործանիչ է:
Տեղի բնակիչների վկայությամբ՝ կործանումից առաջ ինքնաթիռը շատ ցածր է թռչել, լսվել է նաև ուժեղ ձայն:

Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Դեպքի վայր են ժամանել Սերբիայի զինված ուժերի ներկայացուցիչները, շտապօգնության բրիգադներ, ոստիկաններ և հրշեջ-փրկարարներ: