Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կազդեն 160 ռուս գործարարների և Դաշնային խորհրդի անդամների վրա։
Նա նաև հաղորդել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն նաև Բելառուսի դեմ։
«[Պատժամիջոցների տակ կհայտնվեն] Բելառուսի բանկային հատվածը, ծովագնացության տեխնոլոգիաների, կրիպտոարժույթների արտահանումը», - ԵՀ ղեկավարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։