Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխանցված 160 զինվորականների մարմինները դուրս են բերվել «Ազովստալից»
copy image url

Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխանցված 160 զինվորականների մարմինները դուրս են բերվել «Ազովստալից»

Արտաքին 2 տարի առաջ - 14:57 07-06-2022
Զոհված 160 զինվորականների մարմինները, որոնք Ռուսաստանը փոխանցել է Ուկրաինային հունիսի 2-ի փոխանակման շրջանակներում, դուրս են բերվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից: Այս մասին Associated Press-ին հայտնել է «Ազով» գնդի ներկայացուցիչ Աննա Գոլովկոն։

Նրա խոսքով՝ զոհվածներից առնվազն 52-ը, նախնական տվյալներով, ծառայել են «Ազովում»։ Զոհվածներից մի քանիսի մարմինների մնացորդները կնույնականացվեն ԴՆԹ անալիզի միջոցով, ասվում է հոդվածում։

Թե քանի մարմին է դեռ մնում գործարանի տարածքում, անհայտ է, նշում է գործակալությունը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի