Սլովակիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
copy image url

Սլովակիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

Արտաքին 5 ժամ առաջ - 22:56 09-07-2025
Սլովակիան, ԵՄ երկրների դեսպանների մակարդակով, կրկին արգելափակել է համայնքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։

Այս մասին հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։

ԵՄ-ում դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունման հարցում փոխզիջում կարող է գտնվել առաջիկա օրերին։ Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սլովակիան հուլիսի 4-ին Բրյուսելում դեսպանների մակարդակով արգելափակել է Ռուսաստանի դեմ նոր համայնքային պատժամիջոցները։

Սլովակիայի կառավարությունը, ըստ տեղական լրատվամիջոցների, մտադիր է վետո դնել ԵՄ-ի նոր հակառուսական պատժամիջոցների վրա, մինչև չլուծվի հանրապետությանը փոխհատուցման և Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից 2028 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանից գազի ներմուծման արգելքի առաջարկի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու հարցը։