Արտաքին 4 տարի առաջ - 10:30 03-03-2022

Ռոման Աբրամովիչը վաճառում է լոնդոնյան «Չելսին». գումարը կուղղվի Ուկրաինայում պատերազմից տուժածներին

Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել իրեն պատկանող բրիտանական «Չելսի» ֆուտբոլային ակումբը։

«Ես կցանկանայի անդրադառնալ վերջին մի քանի օրերին լրատվամիջոցներում շրջանառվող շահարկումներին՝ կապված իմ՝ «Չելսիի» սեփակաատեր լինելու հետ: Ինչպես ավելի վաղ ասել եմ, ես միշտ որոշումներ եմ կայացրել ակումբի շահերից ելնելով: Ուստի, ներկայիս իրավիճակում որոշել եմ վաճառել ակումբը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է թիմի շահերից»,- ասվում է Աբրամովիչի հայտարարության մեջ։

Գործարարն ասել է, որ ակումբի վաճառքից ստացված գումարը կուղղվի բարեգործական հիմնադրամ, որը կստեղծվի Ուկրաինայում պատերազմից տուժածներին օգնելու համար։

Ըստ լրատվամիջոցների, Աբրամովիչը սկսել է վաճառել իր ակտիվները՝ ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման հետ կապված Մեծ Բրիտանիայում հնարավոր պատժամիջոցների պատճառով։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի