Արտաքին 4 տարի առաջ - 23:48 26-02-2022

Զելենսկին հայտարարել է, որ Ալիևը խոստացել է օգնել նավթի հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է օգնել Ուկրաինային նավթամթերքի հարցում։ Այդ մասին շաբաթ օրը երեկոյան տեսաուղերձում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ալիևը նաև առաջարկել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։

«Սա կարելի է միայն ողջունել», - առաջարկի վերաբերյալ ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը թվիթերում գրել էր, որ Ադրբեջանը բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ է ուղարկել Ուկրաինա։

Վլադիմիր Զելենսկին զանգահարել է նրան և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար։ Ուկրաինայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը այն բանի համար, որ նա ջանքեր է գործադրել «հրադադարի հասնելու» և «առճակատումը քաղաքական հարթություն տեղափոխելու համար»։