Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:45 03-12-2025

Խոստացել ենք , որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու. Փաշինյան

2025 թ-ի հունվարի 1-ից թոշակներն ավելացել են։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2026 թ․ բյուջեի նախագծի քննարկմանը եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Բայց կառավարումն ունի նրբություններ և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ասում ենք՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք թոշակը, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու... Հետազոտությունը ցույց տալիս, որ 65+ տարեկանների առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հետևապես ինչի՞ մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպես արդյունավետ օգտագործի իր առողջության համար. գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։

Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ ոչ թե 10 000, այլ գուցե 40, 50, գուցե 100 հազար, գուցե 500 000 դրամի ծառայություն»,– ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե շատերն ասում են՝ էս եք խոստացել, էս չեք արել. «Մենք խոստացել ենք, որ առողջապահական ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու, և այս լուծմանն ենք գնում»,– ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ թոշակն ավելանում է անկանխիկ առևտրի պարագայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով