Արտաքին 4 տարի առաջ - 17:58 27-06-2022

Զելենսկին G7-ի առաջնորդներին կոչ է արել օգնել մինչև տարեվերջ պատերազմն ավարտելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել G7 երկրների գագաթնաժողովում։

Նա երախտագիտություն է հայտնել երկրների առաջնորդներին պաշտպանական և ֆինանսական աջակցության համար. «Մեզ համար կարևոր է նաև G7 երկրների հետևողական դիրքորոշումը պատժամիջոցների վերաբերյալ: Դրանք պետք է հետագայում նույնպես ուժեղացվեն՝ մասնավորապես նավթի գները սահմանափակելու ճանապարհով, որն արտահանում է ագրեսորը»։

Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, գրում են, որ Զելենսկին G7-ի երկրների առաջնորդներին կոչ է արել «մեծ ձգում» կատարել՝ մինչև տարեվերջ պատերազմն ավարտելու համար։

«Ֆրանս պրեսի» տվյալներով՝ Զելենսկին նաև ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ «կոշտ միջոցների» անհրաժեշտությունը և խնդրել է Արևմուտքին ոչ միայն չթուլացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այլև էլ ավելի ուժեղացնել պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ