Դատախազը հայտարարել է, որ Սաակաշվիլիին Վրաստան հասնելու հարցում Ուկրաինայում բնակվող վրացի նախկին պաշտոնյա է օգնել
copy image url

Դատախազը հայտարարել է, որ Սաակաշվիլիին Վրաստան հասնելու հարցում Ուկրաինայում բնակվող վրացի նախկին պաշտոնյա է օգնել

Արտաքին 3 տարի առաջ - 13:33 09-12-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարողացել է հատել պետական ​​սահմանը՝ Ուկրաինայում բնակվող վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի օգնությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է դատախազ Լևան Վեփխվաձեն։

«Ձեռնարկված ընթացակարգային և քննչական միջոցառումների արդյունքում քննչական մարմինը մանրամասնորեն պարզել է, թե ով է օգնել (Սահակաշվիլիին) Ուկրաինայի տարածքում։ Դա ուժային գերատեսչության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է։ Նա մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլին օգնել է սահմանի ապօրինի հատման հարցում»,- ասել է Վեփխվաձեն՝ չնշելով նախկին պաշտոնյայի անունը։

Ամենից շատ դիտված