Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 12:00 27-10-2026

Իսպանիայի Բիլբաո քաղաքում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թվում 7 անչափահաս կա

Իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 19 մարդու Բիլբաոյում (Բասկերի երկիր ինքնավար համայնք) փողոցային անկարգությունների ընթացքում: Այս մասին հայտնել է RTVE հեռուստառադիոընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ միջադեպերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մի քանի հազար մարդ տեղի համալսարաններից մեկի մոտ ցույց է կազմակերպել ընդդեմ հոկտեմբերի 26-ի երեկոյան նախատեսված միջոցառման, որին մասնակցելու էր ծայրահեղ աջ ակտիվիստ Վիտո Կիլեսը: Մեկնարկից մոտ կես ժամ առաջ հայտարարվել է միջոցառման չեղարկման մասին:

Դրանից հետո մի քանի հարյուր ռադիկալներ տեղափոխվել են մերձակա պողոտա, որտեղ սկսվել են անկարգություններ:

Ի թիվս այլնի, դրանց մասնակիցները քարեր են նետել ոստիկանների և ոստիկանական տեղամասի ուղղությամբ, հրդեհել են աղբամաններ և ավտոմեքենաներ, վնաս է հասցվել քաղաքային գույքին: Ձերբակալվածների թվում կա յոթ անչափահաս:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
13:43 Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը․ Փաշինյան