Իշխանությունը ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելուն. «5165 շարժում»
copy image url

Իշխանությունը ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելուն. «5165 շարժում»

Ներքին 3 տարի առաջ - 16:57 16-02-2022
«5165 շարժումը» դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժումը` հավելելով, որ այսօր առավել, քան երբևէ խախտված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։

«Իշխանության ձևավորման առաջնային մարմնի՝ Ազգային Ժողովի որոշումները կանխորոշված են ի սկզբանե, քանի որ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ամբողջապես վերահսկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Ուժային կառույցները գտնվում են ոչ թե կառավարության, այլ անձամբ վարչապետի հրամանատարության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ շարժման, սահմանադրաիրավական չնչին լիազորություններ ունեցող ՀՀ նախագահի պաշտոնում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունն առաջադրել է մարդու, որը կառավարության անդամ էր, ամբողջությամբ կիսում է իշխող թիմի քաղաքական նպատակներն ու պատասխանատվությունը։

«5165 շարժումը» նշում է, որ քաղաքական իշխանությունը մեծ թափով ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելու գործին։ Իսկ սրա վկայություններից են ՍԴ-ի կազմում քաղաքական նկատառումներից բխող փոփոխությունները, վարչապետի կոչով դատարանների շրջափակումները, վարչապետի ու նրա մերձավորների կողմից դատավորների հասցեին հնչեցրած վիրավորական ու սպառնալից արտահայտությունները, դատավորների հանդեպ սկսված քաղաքական հետապնդումները, որոնցից ամենացայտունը դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու դեպքն էր։

Ձեզ գուցե հետաքրքրի