Ներքին 4 տարի առաջ - 22:39 01-12-2021

Հերթական անգամ հանրությունից թաքցվում են նրա թիկունքում ձեռք բերված իրական պայմանավորվածությունները․ 5165 շարժում

5165 շարժումը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությանն ուղղված դիմումին վարչապետի աշխատակազմի կողմից տրված պատասխանի վերաբերյալ․

«Նոյեմբերի 22-ին 5165 շարժման անդամներս և ՀՀ մի խումբ քաղաքացիներ գրավոր դիմում հանձնեցինք Կառավարությանը՝ պահանջելով հանրայնացնել Նիկոլ Փաշինյանի վկայակոչած փաստաթղթի բովանդակությունը, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը: Դիմումի մեջ նշել էինք փաստաթղթի հետ կապված մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունից թշնամուն կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ զիջվելու, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչվելու հնարավորությանը:

Նոյեմբերի 23-ին ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը մեր պահանջի առնչությամբ հայտարարեց, որ իր նշած փաստաթուղթը վերաբերում է միայն սահմանագծման ու սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելուն: Մենք քանիցս պարզաբանեցինք, որ մեր պահանջը բնականաբար վերաբերում է ոչ թե հանձնաժողովի ձևավորման փաստին, այլ դրա աշխատանքների հիմքում ընկած քարտեզներին, սկզբունքներին, հայկական կողմի համար ընդունելի և անընդունելի զիջումներին (կարմիր գծեր): Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր այս ամենը: Նա անշուշտ հասկանում էր, որ մեր պահանջը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման մեխանիզմներին, որոնք մինչև տարեվերջ հստակեցվելու են՝ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության, որ արվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ու ստորագրված հայտարարության առնչությամբ:

Նոյեմբերի 29-ին մենք ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացանք գրություն այն մասին, որ ՀՀ կառավարությանն ուղղված մեր դիմումում նշված բովանդակությամբ փաստաթուղթ գոյություն չունի, և որ այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված իր հարցազրույցի ընթացքում:

Նման պատասխանը հերթական վկայությունն է այն բանի, որ.

1. Նիկոլ Փաշինյանը, հանրային արդարացի պահանջի բովանդակությունը քաջ գիտակցելով հանդերձ, ժողովրդին չի հայտնում սահմանագծման ու սահմանազատման հետ կապված ողջ ճշմարտությունը, թե ինչ է սպասվում Արցախի հարցին, ՀՀ-ի սահմանային տարածքների հարցին, թեև նախկինում խոստացել էր գալ հրապարակ և հայտնել ժողովրդին:

2. Հերթական անգամ հանրությունից թաքցվում են նրա թիկունքում ձեռք բերված իրական պայմանավորվածությունները:

3. Նիկոլ Փաշինյանը անթույլատրելիորեն միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ՝ այս գործընթացին մասնակից չդարձնելով իշխանության մյուս թևերին և փաստորեն ուզուրպացնելով ողջ իշխանությունը»:

5165 շարժումը հրապարակել է վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին