Արտաքին 2 տարի առաջ - 20:08 13-03-2024

Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները: Միաժամանակ, մեկնաբանելով Փարիզի և Երևանի համագործակցությունն ազգային անվտանգության ու պաշտպանության ոլորտում Զախարովան մարտի 13-ի ճեպազրույցում ասել է, որ դա յուրաքանչյուր սուվերեն պետության իրավունքն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան, սակայն, տարակուսանք է հայտնել, որ Փարիզը չի կարող Հայաստանի համար հուսալի գործընկեր լինել, քանի որ աֆրիկյան մի շարք պետությունների հետ պաշտպանության ոլորտում ունենալով պայմանագրային պարտավորություններ՝ Ֆրանսիան անհրաժեշտ պահին դրանք չի կատարել:

Ֆրանսիայի համագործակցությունը Հայաստանի հետ, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, ոչ թե պայմանավորված է ՀՀ կամ նրա ժողովրդի շահերով, այլ Հարավային Կովկասում ունեցած աշխարհաքաղաքական ամբիցիաների բավարարմամբ ու հակառուսական դիրքավորումների տիրույթով:

«Ապահովելով իր ներկայությունը տարածաշրջանում՝ Ֆրանսիան զբաղվում է հետախուզական տեղեկությունների հավաքագրմամբ ու թույլ չի տալիս իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով: Եթե այդպես չլիներ, ապա Ֆրանսիան չէր խոչընդոտի 2021թ-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ