Արտաքին 4 տարի առաջ - 17:18 02-02-2022

Հայաստանին խաղաղության ձեռք ենք մեկնել. հույս ունենք՝ այն կգնահատվի. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ կարճ ասուլիս: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, ասուլիսի ընթացքում Աքարն անդրադարձել է հանդիպման ժամանակ քննարկված հարցերին:

Նա նշել է, որ շարունակում են աշխատել 2 երկրների նախագահների գծած շրջանակներում, որն է՝ «Շուշիի հռչակագիրը»: Աքարը հռչակագիրը բնորոշել է որպես ռազմավարական ուղեցույց:

Այս համատեքստում Աքարը մասնավորապես ասել է. «Այս փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ ենք արել: Մի կողմից՝ շարունակվում են ռազմական կրթության և համագործակցության հարցերում մեր աշխատանքները, մյուս կողմից՝ փոխադարձ քննարկումներով որոշում ենք, թե պաշտպանական արդյունաբերության, մեր ԶՈՒ-երի սպառազինման հարցերում ինչեր կարող ենք անել: Այս հարցերում էլ կարևոր քայլեր ենք արել և շարունակում ենք անել»:

Թուրք նախարարի խոսքով՝ կողմերը պաշտպանության համատեքստում քննարկել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի տարածքներում կատարվող շինարարական աշխատանքները:

Անդրադառնալով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա գործընթացներին՝ Աքարն ասել է. «Կարևոր հարցերից մեկն էլ այն է, որ մեր նախագահի և պարոն Ալիևի քննարկումներից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել։ Հույս ունենք, սպասում և ցանկանում ենք, որ կգնահատվի այս խաղաղության ձեռքը։ Այս կերպ մենք ջանում ենք, որ ոչ միայն Ադրբեջան-Հայաստան կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, այլև ամբողջ Կովկասում տիրի խաղաղություն, անդորր, նաև սրանցից բխող բարեկեցություն»:

Աքարը պնդել է նաև, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սպառնալիք չէ որևէ 3-րդ երկրի համար և միտված է միայն իրենց պետությունների ու ժողովրդի պաշտպանությանը:

Ելույթի ավարտին նա ասել է, թե իբր բոլորի համար տեսանելի են «Մեկ ազգ, երկու պետություն» հանդիսացող Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Կովկասում խաղաղություն և անդորր հաստատելուն միտված ջանքերը:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»