Արտաքին 1 ամիս առաջ - 11:20 17-09-2026

Հույս ունենք, որ րոպե առաջ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կողմից կազմակերպված միջոցառմանը։ Գյուլերը նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում, փոխանցում է Ermenihaber.am-ը:

Ըստ նրա՝ հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում ձեռք բերած բարձր մակարդակը միմյանց նկատմամբ անսասան վստահության և լայնածավալ համերաշխության կոնկրետ դրսևորումներից է։

Գյուլերը նաև հավելել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ են գործում բազմաթիվ ոլորտներում՝ սկսած անձնակազմի վերապատրաստումներից, համատեղ զորավարժություններից, ռազմական փորձի փոխանակումից ու ականազերծման աշխատանքներից մինչև ռազմարդյունաբերական նախագծեր։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխգործունակության, համակարգման և փոխադարձ վստահության շարունակական զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների պաշտպանունակության, այլև Կովկասի անվտանգության տեսանկյունից։

Գյուլերը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նշել է, որ գոհունակությամբ են ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը։

«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։ Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը»,- նշել է Գյուլերը։

Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի և հավատացած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ