Մեկ տարվա ցորենի պաշար ունենք, ձեթ, գինի, օղի ունենք, ջուրն ունենք, շնչելու օդը կա, գարունն էլ շատ հեռու չէ․ Վահան Բադասյան
copy image url

Մեկ տարվա ցորենի պաշար ունենք, ձեթ, գինի, օղի ունենք, ջուրն ունենք, շնչելու օդը կա, գարունն էլ շատ հեռու չէ․ Վահան Բադասյան

Ներքին 2 տարի առաջ - 13:50 19-12-2022
Մենք շատ լավ ենք, մտահոգություններ կան, բայց լավ ենք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։ Նա նշեց, որ խանութներում սննդամթերքի պակաս չկա։

«Միայն բանջարեղենի որոշ տեսակների պակասություն կա, բայց դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն։ Չեմ կարծում, որ առաջիկայում պարենի պակաս կունենանք։ Առաջին անհրաժեշտության ապրանքներից ամեն ինչ ունենք, մեկ տարվա ցորենի պաշար ունենք, այս տարի բերքն առատ էր, ձեթ ունենք, գինի, օղի ունենք, դա նույնպես էներգիա է։ Վառելափայտ ունենք, եթե նորից գազն անջատեն, ջուրը կա, շնչելու օդը կա, գարունն էլ շատ հեռու չէ»։

Անդրադառնալով դեղամիջոցների պակասին՝ նա նշեց, որ այս սեզոնին ավելի շատ օգտագործվում են մրսածության դեմ դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, որոնց անհարժեշտությունն, իհարկե, կա։ «Իսկ ճնշման դեղեր կամ շաքարախտի հետ կապված դեղամիջոցների պակաս դեղատներում չկա»։

Բադասյանը նաև կարևորեց այս իրավիճակում մարդկանց հանգստությունն ու խուճապի չմատնվելը։

«Առաջին օրերին, իհարկե, եղան մարդիկ, որ աղմուկ բարձրացրեցին, թե խանութներում ամեն ինչ վերջացել է, գները բարձրացել են, բայց պարզվեց, որ դա սուտ է և մարդկանց նյարդերը տեղի էին տալիս, նրանք էլ խուճապային տրամադրություններ էին ստեղծում, բայց հիմա մարդիկ տեսնում են, որ նման իրավիճակ չկա և այդ ամենը լիովին հաղթահարվել է ու մարդիկ պայքարում են»։

Իրավիճակի հանգուցալուծմանն անդրադառնոլով նա ընդգծեց, որ հիմա գնդակը միջազգային հարության դաշտում է։ «Ադրբեջանը մեր նկատմամբ կատարել է անմարդկային վերաբերմունք, մենք դիմանում ենք դրան, հիմա հարցն այն է, թե ինչպես այս իրավիճակին կարձագանքեն միջազգային կառույցները, կարծում եմ՝ դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։

Փաստն այն է, որ ռուսները չեն կարողանում բացել ճանապարհը, այսինքն, ապահովել նոյեմբերի 9-ի պայմանավորվածության կատարումը, սա փաստ է։ Հետևաբար, հիմա գնդակը Եվրոպայի և Արևմուտքի դատում է»։

Անդրադառնալով Շուշի-Քարին տակ արցախցիների կողմից Աղդամից ադրբեջանցիների՝ Մարտակերտի ճանապարհով դեպի Քարվաճառ ճանապարհը փակելուն՝ նա նշեց, որ Ադրբեջանցիներն այդ ճանապարհ հիմա չեն էլ երթևեկելու։ «Թեև իրենք կտրել են մեր կյանքի ճանապարհը, հիմա տրամաբանակա՞ն է, որ մենք կտրենք իրենց ճանապարհը, բնականաբար, իրենք էլ տեսնելով, որ մենք թույլ չենք տալու իրենց անցնել այդ ճանապարհով՝ այդ ուղությունից չեն էլ օգտվում։ Դեպի Քարվաճառ իրենք կարող են անցնել Օմարով, միաժամանակ, Հարավային կողմով ունեն ճանապարհ»։

Ինչ վերադերում է ուժային ճանապարհով հարցի հանգուցալուծմանը՝ նա նշեց, որ մինչ դրա հասնելը դեռ բավական շատ քայլեր կան, որ դեռ փորձում են իրագործել։ «Այս պահին, ես դեռ բախումների հավանականություն չեմ տեսնում, մարդիկ Արցախում բավական հանգիստ են»։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ