Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 21-07-2025

Մեր գեղում հղիությունը մենակ գարունն են պլանավորում․ կաթնաղբյուրցի

Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհը թեեւ ընդամենը 8 կիլոմետր երկարություն ունի, բայց ձմռանը՝ ձնաբքի պատճառով օրերով փակվում է: Գյուղը տեղակայված է Ձորագետի աջակողմյան վտակներից մեկի ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։

Մոտ 1000 բնակիչ ունեցող Կաթնաղբյուրում անհիշելի ժամանակներից երեխայի ծնունդը պլանավորում են տարվա ավելի մեղմ եղանակներին, քանի որ հիվանդանոց հասնել հաջողվում էր ոչ բոլորին: Տասնյակ դեպքեր են եղել, երբ երեխաները ծնվել են ճանապարհին՝ մեքենայի մեջ:

Կաթնաղբյուրցի Այսա տատիկը պատմում է, որ գյուղի ավագ սերնդի մարդկանց մեծ մասը գյուղում՝ տնային պայմաններում է ծնվել: Ի ուրախություն գյուղացիների նախորդ տարի Ուրասար-Կաթնաղբյուր ճանապարհը հիմնանորոգվել է, հիմա քաղաք հասնելն ավելի կարճ է տեւում, բացի այդ հողային ճանապարհը դժվարանցանելի էր ոչ միայն ձմռանը, այլ տարվա բոլոր եղանակներին:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը