copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:41 24-12-2021

Թանկագին Նիկոլ Փաշինյան․ 4 տարում ինչքան էժանացավ 5000 դրամը

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ սոցիալական անարդարությունը վերացնելու խոստումներով։ Նա իր գործունեության ամբողջ ընթացքում շեշտում էր մեկ փաստ, որ մարդիկ վատ են ապրում, ու դրա միակ մեղավորը նախկին իշխանություններն էին։

Արդեն գրել ենք, թե ինչպես են փոխվել մարդկանց պատկերացումներն ու սպասելիքները «լավ կյանքի» վերաբերյալ․ ակնկալիքները նվազել են։

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո մարդկանց կյանքի որակը չի լավացել, ու սրա մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Եթե «լավ կամ գոնե բավարար» կյանքի չափանիշ վերցնենք հենց Փաշինյանի առաջ տարած՝ «սառնարանում երշիկի առկայության» թեզը, պատկերն այնքան էլ հուսադրող չէ։

Որպես գումարի պայմանական միավոր վերցնենք 5 հազար դրամը ու նվազագույն պարենային զամբյուղը, ու տեսնենք, թե այսօր 5 հազար դրամի առևտուրը ինչքան կարժենար 2017 թվականին։

Բոլոր թվերն ու տվյալները վերցված են ԱՎԾ պաշտոնական կայքից, որտեղ գներն ու տվյալները միջինացված են ու կարող են փոքր-ինչ տարբերվել Ձեզ մոտակա խանութի գներին։

Նվազագույն պարենային զամբյուղում ընդգրկված է 18 անուն ապրանք, որոնք հաստատել է Առողջապահության նախարարությունը։ Մենք դրանցից առանձնացրել ենք 12-ը, այսինքն՝ այն ապրանքները, որոնք մարդիկ գնում են ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ։ Ինչքան ու ինչ կարելի է գնել 5.000 դրամով։

Առանձնացված ապրանքներն են․

Հաց

Մակարոնեղեն

Բրինձ

Տավարի միս

Կաթ

Կարագ

Պանիր՝ կովի կաթից

Կարտոֆիլ

Գլուխ սոխ

Շաքարավազ

Ձու

Ձեթ

Միջինացված գներով 2 հացի համար այսօր քաղաքացին վճարում է 260․5 դրամ, 250 գրամ մակարոնեղենը ձեռք ենք բերում 161․75 դրամով, 300 գրամ բրինձն արժե 281․1 դրամ, 250 գրամ տավարի միսը արժե 739 դրամ, 0․5 լիտր կաթը գնում ենք 220․5 դրամով, 250 գրամ պանիրը՝ 577․25 դրամով, կես կիլոգրամ կարտոֆիլը՝ 132 դրամով, կես կիլոգրամ սոխն արժե 141․5 դրամ, կես կիլոգրամ շաքարավազը՝ 203․5 դրամ, 5 հատ ձուն արժե 374 դրամ իսկ կես լիտր արևածաղկի ձեթը՝ 581 դրամ։ Այս ամենն իրար հետ գումարային կազմում է 5․099 դրամ և 1 լումա։

Հիշեցնենք, որ սա միջինացված թիվ է, իսկ իրական գների պարագաներում թե՛ անհատական, թե՛ ընդհանուր գումարը կարող է տարբերվել։

2017 թվականին այս նույն ապրանքների նույն քանակությունը հետևյալ արժեքն ուներ՝

Հաց-2 հատ- 220 դրամ

Մակարոն- 250 գրամ- 124․75 դրամ

Բրինձ- 300 գրամ- 236․1 դրամ

Տավարի միս- 250 գրամ- 647 դրամ

Կաթ- 0․5 լիտր-206 դրամ

Կարագ- 250 գրամ- 1029 դրամ

Պանիր- 250 գրամ- 520․75 դրամ

Կարտոֆիլ-0․5 կիլոգրամ- 82 դրամ

Գլուխ սոխ- 0․5 կիլոգրամ- 135 դրամ

Շաքարավազ- 0․5 կիլոգրամ- 201․5 դրամ

Ձու- 5 հատ- 301․5 դրամ

Ձեթ- 0․5 լիտր- 349 դրամ

Ընդհանուր միջինացված արդյունքը կազմում է 4053․1 դրամ, այսինքն՝ 2017 թվականին նվազագույն պարենային զամբյուղի հաշվարկով՝ 1046 դրամով ավելի էժան էր, քան հիմա։

2017 թվականին նվազագույն պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմում էր 31407․8 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղինը՝ 55 591․9 դրամ։ Տարեկան հաշվարկով գումարը կազմում էր համապատասխանաբար ՝ 376 893․6 և 666 238․8 դրամ։

Իսկ այժմ նվազագույն պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմում է 34 684 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղինը՝ 61 390․7 դրամ։ Տարեկան հաշվարկով ստացվում է՝ 416 208․2 և 736 688․5 դրամ։

Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության մարդկանց կյանքը լավացնելու խոստումով, բայց այն թանկ նստեց մարդկանց վրա և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։


Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները