Արտաքին 4 տարի առաջ - 21:41 07-07-2022

ԱՄՆ-ն երկու տարում այնքան դոլար է տպել, որքան վերջին 40 տարում. Պուտին

Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին երկու տարում տպել է մոտավորապես նույնքան դոլար, որքան նախորդ 40 տարիներին՝ 5.9 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նախագահը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն երկու տարվա ընթացքում տպել է փողի զանգվածի 38%-ը։ Եվրոգոտին տպել է 2.5 տրիլիոն եվրո: Սա, ըստ Ռուսաստանի ղեկավարի, հանգեցրել է ճգնաժամի։

«Իհարկե, փորձագետները գիտեն, որ ճգնաժամը սկսել է ծագել համաճարակի դեմ պայքարի ժամանակ։ Եվ դա սկսել է առաջանալ այն պատճառով, որ զարգացած տնտեսություններում նրանք սկսել են չարաշահել իրենց մենաշնորհային դիրքն արժութային ոլորտում, միացրել են տպագրական մեքենան»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով, արևմտյան երկրներն այդ գումարները ներդրել են տնտեսության մեջ, սկսել են բաժանել քաղաքացիներին, «ինչը կարծես թե վատ չէ»: Նախագահը նշել է, որ Ռուսաստանն անում է նույնը, բայց «միևնույն է, կետային, զգույշ, և դա չի հանգեցրել գնաճի նման բռնկման»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում