ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել
copy image url

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել

Ներքին 3 տարի առաջ - 20:58 17-12-2021

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել.

«Հանրապետությունում հասարակական, քաղաքական իրավիճակն օր օրի է սրվում: Պատճառը ոչ միայն Արցախյան 44-օրյա ամոթալի պատերազմն է, թշնամու նկատմամբ կիրառվող պարտվողական, անվերջ զիջումների քաղաքականությունը, այլև իրավական ամենաթողությունը, որը ներսից քայքայում է երկիրը, ստեղծում հուսահատության ու անելանելիության մթնոլորտ:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ հարկավ եղել են դեպքեր, երբ իրավապահ մարմինների հարուցած քրեական գործերը կասկած են հարուցել, միանշանակ չեն ընկալվել հասարակության կողմից, իրականացված քրեական հետապնդումները դիտվել են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող պատվերներ, առաջացրել հասարակության դժգոհությունը: Նման իրավիճակում իրավապահ մարմինները, այդ թվում ԱԱԾ-ն հրաժարվել են քրեական հետապնդումից կամ հնարավորինս ջանք են գործադրել ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերելու, անձի մեղավորությունը հանրությանը և դատարանին փաստարկված, համոզիչ ու հանրամատչելի ներկայացնելու համար:

Այսօր հանրապետությունում միանգամայն այլ իրավիճակ է: Իր նպատակներին հասնելու համար իշխող քաղաքական ուժը դիմում է ռեպրեսիվ գործողությունների, ամեն կերպ ճնշում է այլակարծությունը, իրավապահներն առանձին դեպքերում գործում են կամայական, չփաստարկված, իսկ դատարաններն անհիմն այդ գործողությունների արդյունքում համատարած կալանավորվում են բոլոր նրանց, ովքեր հակադրվում են իշխանության կամքին:

Երկրում փաստացի հաստատվում է բռնապետություն իր բոլոր բաղկացուցիչներով: Որևէ մեկն ապահովագրված չէ, որ վաղը չեն թակի իր դուռն ու անհիմն կալանավորի: Զավեշտն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի լռության պայմաններում, մինչդեռ, մինչ հեղափոխությունը, անձի իրավունքի յուրաքանչյուր առերևույթ խախտման դեպք խստագույնս դատապարտվում էր` զգոնության ու պատասխանատվության կոչ դառնալով իրավապահ մարմինների համար:

Հաստատվող բռնատիրության կողքին շատ ավելի տագնապալի է, որ առանց հայկական աշխարհի ու մեր դաշնակից երկրների շահը հաշվի առնելու, անվերջ զիջումների գնալով` Հայաստանը տարվում է թուրքացման` կործանարար հարվածի տակ դնելով մեր ազգային ինքնությունն ու լինելիությունը, պետականության գոյությունը:

Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, հակասությունները մի կողմ թողնելով, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, շարժումների, անհատների միավորվելն է երկիրն ու հայ մարդուն պատուհասած արհավիրքը չեզոքացնելու համար»:

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
13:30 Փաշինյանի լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից ոչ ոք չի կարող մրցել․ Ագնեսա Խամոյան

Ձեզ գուցե հետաքրքրի