Արտաքին 4 տարի առաջ - 18:37 17-12-2021

Bloomberg-ը՝ Էրդողանի վարկանիշի անկման մասին

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները վերահսկում են խոշոր քաղաքները, ինչը նշանակում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ միասին իշխանության ղեկին մնալու համար 2023 թվականի ընտրություններում պետք է կարողանա պահել ավանդական «ամրոցները»։ Բայց Թուրքիայի մայրաքաղաքից Էրդողանի հայրենի քաղաք՝ Ստամբուլ, կատարված ուղևորությունը ցույց տվեց, որ դա երաշխավորված չէ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս դիտարկումը տեղ է գտել Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամի վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր Bloomberg լրատվական գործակալության վերջին վերլուծական հոդվածում։

Վերլուծականում մասնավորապես նշվել է, որ Ստամբուլն Անկարային կապող ճանապարհների երկայնքով տարածվող հասարակական զայրույթը նախազգուշացում է Թայիփ Էրդողանի համար։ Շեշտվել է, որ Էրդողանին 20 տարիների ընթացքում աջակցած հասարակության հիմնական շերտը՝ թեյագործներ, ձկնորսներ, մանրածախ առևտրով զբաղվողներ, սրճարանների և բենզալցակայանների աշխատողներ, այժմ արդեն հրաժարվում են իշխող կուսակցությունից, քանի որ դժվարանում և թանկանում է ապրելը։

Հոդվածում նաև ընդգծվել է, որ Էրդողանը ռիսկային տնտեսական քաղաքականության է դիմել, քանի որ համաճարակի մարտահրավերների պատճառով անկում էր ապրում նրա ժողովրդականությունը, մինչդեռ այդ քաղաքականությունն էլ ավելի է աղքատացրել մարդկանց։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ