Ներքին 4 տարի առաջ - 15:57 15-12-2021

Ողբերգական վթար Փարաքարում. վարորդը մահացել է

ՀՀ Արմավիրի մարզում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում, Փարաքար գյուղի վարչական տարածքում այսօր ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ հաղորդագրության` ժամը 14։50-ի սահմանում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Nissan X-Trail»–ին, ապա առաջ ընթացել ու բախվել «Nissan Elgrand»-ին։ Բախման պատճառով 07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա անչափահաս ուղևորին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխել ճանապարհային ոստիկաններից մեկը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տուժածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների` վարորդը հանկարծամահ է եղել։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան