Արտաքին 4 տարի առաջ - 09:35 15-12-2021

Պուտինը կատարել է 13-ամյա աղջկա ցանկությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է Ստավրոպոլի երկրամասի բնակչուհի՝ 13-ամյա աշակերտուհի Տատյանա Տրոցենկոյի Մարիինյան թատրոնում ներկայացում դիտելու ցանկությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թատրոնի մամուլի ծառայությանը։

Նախագահը, հանդես գալով որպես «Ձմեռ պապ», աղջկա ցանկությամբ գունդը հանել է «Ցանկությունների տոնածառից»։ Տատյանայի համար շրջայց է կազմակերպվել Մարիինյան թատրոնի պատմական շենքում, որտեղ տեղի է ունեցել ներկայացումը, նաև նոր շենքում՝ Մարիինսկի-2-ում։ Աղջիկը «Կարապի լիճ» բալետը դիտել է միջնահարկի Հատուկ օթյակից։

Հաղորդվում է, որ Տատյանան մեծ ընտանիքի ավագ երեխան է։ Աղջկան ծանր հիվանդություն է ախտորոշվել, նա բուժման կուրս է անցնում Սանկտ Պետերբուրգում։ Տատյանան ավարտել է պարարվեստի դպրոցը, ընդունվել երաժշտական ​​դպրոց, բալետի սիրահար է։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան