Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:21 29-04-2024

Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել. shamshyan.com

Ապրիլի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքում մի տղամարդ, իր 13-ամյա աղջկա ձեռքը քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել ու երեխային ասել է որ այդ մասին չպատմի ոչինչ տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողներին կինը հայտնել է, որ ժամը 18։00-ից մինչև ժամը 19։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ տղամարդը, դպրոցից վերադառնալիս հետապնդել է իր 13-ամյա դստերը և իրենց շենքի շքամուտքում բռնել է նրա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել:

Նշված տղամարդը հանդիսանում է Երևանի բնակիչ 71-ամյա Թովմաս Թ․-ն, ով ապրիլի 27-ին ժամը 20։00-ին Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկից ձերբակալվել և ներկայացվել է բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը