Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ՝ այսօր Անրի Վարդանյանը նշանակվել է ՊՎԾ պետի տեղակալ։
Անրի Վարդանյանը ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Վարդանյանը մինչ այս զբաղեցնում էր Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը։
Անրի Վարդանյանը պետք է քննչական համարակգում ավելի բարձր պաշտոն ստանար, պետք է նշանակվեր Կոմիտեի Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ, այսինքն՝ տեղափոխվեր կենտրոնական ապարատ, սակայն նրա նշանակումը տեղի չունեցավ, և վերջինս տեղափոխվեց ՊՎԾ։