Ներքին 4 տարի առաջ - 18:27 11-12-2021

Հայոց ցեղասպանության մասին նոր գրքում ներկայացված են դեռևս չհրապարակված փաստաթղթեր

Պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանը «Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» մենագրությամբ ներկայացրել է ցեղասպանությանն առնչող մինչև օրս չուսումնասիրված և չհրատարակված փաստաթղթեր։

Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Գրքի հեղինակը, ով նաև Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող է, «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց, որ գիրքը դեռ շատ վաղուց է ցանկացել գրել։ Պապը ցեղասպանության վերապրողներից է եղել։ Տանը իրեն հայրենասեր են մեծացրել, և ինչը՝ իր խոսքով, նպաստել է, որ ուսանողական տարիներին ընտրի թեմա, որը կունենա հայագիտական ուղղվածություն։

«Գիրքը հիմնարար նպատակի պետք է ծառայի․ ճշմարտության իմացությունը։ Ինչքան շատ ճշմարտություն բացահայտվի Հայոց ցեղասպանության մասին, այնքան դրական հետևանքներ կունենա մեր ազգի համար»,- վստահեցրեց Խաչատրյանը։

Հեղինակը ընդգծեց, որ իր գիրքը առաջինն է իր տեսակի մեջ։ Այն կարող է հետաքրքրել ոչ միայն կրոնագետներին կամ պատմաբաններին, այլև հոգեբաններին, սոցիոլոգների ու քաղաքագետներին։

«Մենագրության հիմքում ընկած է երկու կարևոր հարց․ ինչպե՞ս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը և ինչո՞ւ։ Կարծում եմ, որ գրքումս կարողացել եմ երկու հարցին էլ պատասխանել։ Ներկայացրել եմ կրոնի դերը սիստեմավորված, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել կրոնը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։ Գրքում կգտնեք մինչև օրս չուսումնասիրված և չհրատարակված փաստաթղթեր, ծիսական սպանություններ և բռնություններ, որոնց ենթարկվել են հայերը, ինչպես նաև պատմական էքսկուրսով անդրադարձել եմ սրբադասման արարողություններին»,- պատմեց հեղինակը։

Խաչատրյանը նաև նշեց, որ կա ցանկություն գիրքը անգլերեն և իտալերեն թարգմանել, և այն դրսում ավելի մասշտաբային ներկայացնել։ Նա պատրաստվում է հաջորդ տարի ևս մեկ մենագրությամբ հանդես գալ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը