Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:05 03-05-2021

Սոֆի Թյորները և Ջո Ջոնասը կիսվել են նախկինում չհրապարակված հարսանեկան լուսանկարներով

25-ամյա Սոֆի Թյորները և 31-ամյա Ջո Ջոնասը որոշել են լուսանկարների անձնական արխիվից չբացահայտված մասը ներկայացնել հետևորդներին: Ի պատիվ իրենց ամուսնության 2 ամյակի նրանք կիսվել են նկարների յուրօրինակ շարքով:

Լուսանկարները պատմում են հիանալի երեկույթի մասին, որը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 1-ին:

Լուսանկարներում ամուսնական զույգը լողավազանում է հայտնվել հարսանեկան զգեստներով:

Իրենց ամուսնության երկրորդ տարին Ջոն շնորհավորել է բավականին անմիջական. «Երկու տարի ամուսնացած եմ քեզ հետ, գրողը տանի: Ես սիրում եմ քեզ, թանկագինս»:

Ի դեպ այս հարսանեկան արարողությունը այն եզակի իրադարձություններից է, որ տեղի է ունեցել սպոնտան կերպով, և որի մասին հասարակությունը իմացել է՝ շնորհիվ հյուրերից մեկի կողմից արված տեսանյութի:

Այն տեղի է ունեցել 2019 ին՝ Պրովանսում՝ Chateau De Tourreau-ի կալվածքներում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան