Արգենտինայի իշխանությունները հավանություն են տվել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառմանը՝ որպես ինքնուրույն դեղամիջոց և խթանող ներարկում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի հաղորդագրության մեջ։
«Հիմնադրամը հայտարարում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի կիրառման հավանության արժանացման մասին՝ որպես անկախ դեղամիջոց և որպես խթանող ներարկում»,- ասվում է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի հաղորդագրության մեջ:
2020 թվականի դեկտեմբերին Արգենտինան դարձյալ առաջիններից էր, որ հավանություն տվեց «Սպուտնիկ V»-ի օգտագործմանը։ Ռուսական պատվաստանյութը դարձել է երկրում կիրառվող պատվաստանյութերից հիմնականներից մեկը :