Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:33 30-10-2021

«Սպուտնիկ Լայթ»-ը կարող է օգտագործվել այլ պատվաստանյութերի արդյունավետությունը բարձրացնելու համար. Պուտին  

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը կարող է օգտագործվել նմանատիպ այլ դեղամիջոցների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է՝ տեսակոնֆերանսի ռեժիմով ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում։

Հեռարձակումն իրականացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

«Բացի երկբաղադրիչ «Սպուտնիկ V» պատվաստանյութից, Ռուսաստանը ստեղծել և ակտիվորեն օգտագործում է միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» դեղամիջոցը, որը կարող է օգտագործվել այդ թվում նաև այլ պատվաստանյութերի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունն այս ուղղությամբ արդեն աշխատում է եվրոպացի գործընկերների հետ։