Ֆրանսիական EasyMile ընկերությունը ստացել է առաջին թույլտվությունը՝ առանց վարորդի հանրային օգտագործման ճանապարհներով ուղևորներ փոխադրելու համար։ Այսպիսով, Ֆրանսիան դարձել է Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ թույլ է տրվել անօդաչուի շահագործումն առանց օպերատորի ներկայության, հաղորդում է CVBJ-ն։
Առաջին անօդաչուն դարձել է EasyMile EZ10 ավտոբուսը, որից առաջ բոլոր ինքնավար մեքենաները պետք է ունենային վարորդ՝ բոլոր պրոցեսները կառավարելու համար։ EasyMile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը փորձարկվել է աշխարհի ավելի քան 400 վայրերում՝ ներառյալ Մադրիդի համալսարանական քաղաքը: Սակայն մինչ այժմ այս փորձարկումներն իրականացվել են մասնավոր տարածքներում կամ խստորեն վերահսկվող տարածքներում՝ տրանսպորտի ոչ մեծ երթևեկությամբ:
EasyMile EZ10-ը սկսեց ուսանողներին փոխադրել Թուլուզի (Ֆրանսիա) Oncopole բժշկական կամպուս դեկտեմբերի սկզբին: Դրանով ազատորեն երթևեկում են այլ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, էլեկտրական ինքնաշարժներ, ինչպես նաև հետիոտնը: EasyMile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը առանց վարորդի զարգացնում է 40 կմ/ժ առավելագույն արագություն։ Միկրոավտոբուսը նախատեսված է 12 մարդու փոխադրման համար: