Ստավրոպոլի երկրամասում ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուս, որը չի ունեցել հետևի անիվներ և արգելակներ: Այս մասին հայտնում է «Ռոստով համար 1» Telegram-ալիքը:
Ուղևորներով ավտոբուսը Մախաչկալայից ուղևորվում էր Դոնի Ռոստով:
Ստուգման ընթացքում ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերել է ավտոբուսի անիվների ու արգելակների բացակայություն, գրում են լրատվամիջոցները: Տեսանյութում երևում է, թե ինչպես է առնվազն մեկ անիվ բացակայում:
Նշվում է, որ վարորդի նկատմամբ կազմվել են մի քանի վարչական գործեր, ավտոբուսը տեղափոխվել է հատուկ կայանատեղի: